Լրահոս
Միջազգային
13:56
22.02.22
521

Ռուսաստանը երաշխավորում է Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը․ Լավրով

Img default alt hy

 

«Ռուսաստանի և այս նոր պետությունների միջև ստորագրվել են բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրեր, որոնցով մենք երաշխավորում ենք նրանց անվտանգությունը։ Կարծում եմ՝ բոլորը դա հասկանում են»։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության հռչակման մասին Պուտինի ստորագրած հրամանագրերի առնչությամբ։

Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել են Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները հայտնել են նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Դա առաջին հերթին վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։

Ինչպես հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շուտով զինվորականներին հրամայելու է հարձակում սկսել Դոնբասում, իրականացնել ԴԺՀ և ԼԺՀ ներխուժման պլան։ Ավելի վաղ, երկու ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հրամանագրեր են ստորագրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին։