Լրահոս
Միջազգային
22:00
20.02.22
333

Ռուսաստանը չի ուզում նույնիսկ արտաբերել պատերազմ բառը․ Պեսկով

Img default alt hy

«Ռուսաստանը, որն այնքան պատերազմներ է տեսել, Եվրոպայում վերջին պետությունն է, որը չի ուզում ընդհանրապես նույնիսկ արտաբերել պատերազմ բառը։

Այս մասին «Россия 1»-ի «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» հաղորդման եթերում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով, Պուտինը առհասարակ ուշադրություն չի դարձնում արևմտյան քաղաքական գործիչների այն սադրիչ հայտարարություններին, որոնց համաձայն կոնկրետ ժամկետներ են նշվում ռուսական կողմի՝ իբր Ուկրաինայի վրա հարձակման մասին։

Պեսկովի կարծիքով, հենց այդ հայտարարություններն են սրում իրավիճակը։