Լրահոս
Միջազգային
18:33
13.10.22
164

Ռուսաստանն ուշադրության կենտրոնում է պահում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը․ Պուտինն ու Ալիևը հանդիպել են

Img default alt hy

Ռուսաստանն ուշադրության կենտրոնում է պահում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հանդիպմանը նա առաջարկել է քննարկել նաև Արցախում տիրող իրավիճակը:

«Բնականաբար, մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք պահում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերը։ Հուսով եմ` առիթից կօգտվենք, որպեսզի բոլոր հարցերի շուրջ ևս մեկ անգամ բանակցենք և կարգավորենք ժամացույցը», - ասել Է Պուտինը։

Նշենք, որ Պուտինը և Ալիևը հանդիպել են Աստանայում՝ Ասիայի փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում։