Լրահոս
Միջազգային
20:15
14.10.24
143

Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն իրար ատամ են ցույց տալիս՝ օդում կախելով միջուկային պատերազմի նոր վտանգ

Ուժի ցուցադրություն են սկսել ՆԱՏՕ-ն, Ռուսաստանն ու Չինաստանը: Հյուսիսատլանտյան դաշինքը Հյուսիսային Եվրոպայում մարզում է ավիացիան, այդ թվում՝ միջուկային զենք կրելու հնարավորությամբ ինքնաթիռներն են օդ բարձրավելու: Մոսկվան ուՊեկինն էլ համատեղ ուժերն են մարզում՝ Խաղաղ օվկիանոսում:

Չինաստանը նաև Թայվանի ափերին է զորավարժություններ սկսել: Այստեղ էլ ավիացիան են վարժեցնում՝ նավերի հետ համատեղ աշխատանքներին:

Պատերազմի՞ է պատրաստվում աշխարհը, թե՞ ուժային ցուցադրությունը դիվանագիտական ճակատում դիվիդենտներ շահելու միջոց է: ԱՄՆ հեռացող նախագահը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվայի ու Պեկինի հետ քննարկել միջուկային արսենալի նվազեցման հարցը: