Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:15
27.04.23
173

Ռուսաստանն անհրաժեշտ ջանքերն է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման համար. Զախարովա

Img default alt hy

Ռուսաստանն անհրաժեշտ ջանքերն է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման համար: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:

«Ռուսաստանը հստակ ձևակերպել է իր դիրքորոշումը ՌԴ արտգործնախարարության՝ ապրիլի 24-ի հայտարարությունում: Ներկայում ինչպես տեղում ռուսական խաղաղապահ զորակազմի գծով, այնպես էլ քաղաքական մակարդակով գործադրվում են անհրաժեշտ ջանքերը՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման և 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածություններին վերադառնալու համար»,-ասել է դիվանագետը:

Զախարովան հավելել է, որ Մոսկվան «սկզբունքայնորեն կարևոր է համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի լուծումների որոնման գործում»: