Լրահոս
Միջազգային
14:22
10.04.23
83

Ռուսաստանն ամրացնում է սահմանի պաշտպանությունը Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո

Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունից հետո Ռուսաստանը պատրաստվում է ամրացնել իր հյուսիսարևմտյան սահմանները: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Անդրեյ Դյոմինը: 

«Ֆինլանդիան դարձավ Դաշինքի անդամ: Շվեդիան պատրաստվում է միանալ ՆԱՏՕ-ին: Այս պայմաններում հակաօդային պաշտպանության ուժերը մշակում են երկրի հյուսիս-արևմտյան սահմանի պաշտպանությունը»,- ասել է Դյոմինը: