Լրահոս
Տարածաշրջան
16:20
28.05.22
415

Ռուսաստանի զինված ուժերը հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացրել են մոտ 3300 ուկրաինական տանկ

Img default alt hy

Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական զորքերը ոչնչացրել են 3297 ուկրաինական տանկ և զրահամեքենա: «ՌԱԻ նովոստի»-ի փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո ոչնչացվել են՝ 182 ինքնաթիռ, 128 ուղղաթիռ, 1045 անօդաչու թռչող սարք, 324 զենիթահրթիռային համակարգ, 3297 տանկ և այլ զրահատեխնիկա, 444 համազարկային հրթիռային համակարգեր, 1714 դաշտային հրետանային և ականանետ, ինչպես նաև 3245 միավոր հատուկ մարտական մեքենա»,- ասել է նա։