Լրահոս
Տարածաշրջան
23:15
08.04.23
154

Ռուսաստան-Թուրքիա. գործընկերներ՝ առևտրում, հակառակորդներ՝ Հարավային Կովկասում

Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ավելի են ջերմանում թուրք-ռուսական հարաբերությունները: Լավրովի՝ նախօրեի այցով ավելի ամուր հիմք է գցվել տնտեսական հարաբերությունների տակ: Ու չնայած ռուս և թուրք պաշտոնյաները իրար ավելի ջերմ են ժպտում, ավելի ամուր միմյանց ձեռք սեղմում, թուրքագետների համոզմամբ, եղածը ընդամենը փոխշահավետ գործարք է: Արևմուտքի պատժամիջոցների տակ հայտնված Մոսկվային հարուստ տնտեսական գործընկեր է պետք, իսկ Անկարան միակն է ՆԱՏՕ-ականներից, որ հակառուսական սանկցիա չի կիրառել:

Պատկերը կտրուկ կարող է փոխվել Թուրքիայի ընտրություններից հետո: Թուրքագետների համոզմամբ՝ եթե Էրդողանը վերընտրվի, նրան երկրաշարժից փլված տնտեսությունը խելքի բերելու համար մեծ փողեր պետք կլինեն, օգնել կկարողանա միայն Վաշինգտոնը: