Լրահոս
Տարածաշրջան
14:37
17.04.23
101

Ռուսական նավատորմի զորավարժությունների մասին է զեկուցել Շոյգուն՝ Պուտինին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների մասին: Նա նշել է, որ ռազմավարական հրթիռակիրները թռիչքներ կիրականացնեն Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածում՝ պայմանական հակառակորդի նավային խմբերին հարվածներ հասցնելու իմիտացիայով: 

Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել զորավարժությունների կազմակերպիչներին, ընդգծել, որ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ստուգման առաջին փուլը շատ բարձր մակարդակով է անցել: