Լրահոս
Միջազգային
16:50
23.03.23
59

Ռուսական հրթիռը հարվածում է Զապորոժիեի բնակելի շենքերին. Զելենսկին տեսանյութ է հրապարակել

Ուկրաինայի նախագահը իր Տելեգրամում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հրթիռը հարվածում Զապորոժիեի բնակելի շենքերին: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ հրթիռը ընկել է երկու ինը հարկանի շենքերի միջև, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ 32 մարդ: Վիրավորների թվում երեխաներ կան: