Լրահոս
Միջազգային
23:18
07.04.25
187

Ռուսական հարվածները դուր չեն գալիս Թրամփին. Եվրոպան մինչև ատամները կզինի Զելենսկիի բանակը

 

Նոր շփումներ են սպասվում Միացյալ Նահանագների ու Ռուսաստանի ներկայացուցիչների միջև: Պուտինի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի խոսքով՝ այս շաբաթ կրկին կարող են բանակցություններ լինել: Դա կլինի ռուս և ամերիկացի դիվանագետների միջև 4-րդ հանդիպումը՝ մոտ 2 ամսում: Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ ժամանակն է վերջ տալ պատերազմին Ուկրաինայում: Պուտինի խոսնակ Պեսկովն էլ այսօր հայտարարել է, թե Դաշնության նախագահն աջակցում է Ուկրաինայում հրադադարի գաղափարին, սակայն դրա համար, նրա խոսքով, մի շարք հարցեր պետք է լուծվեն: