Լրահոս
Միջազգային
17:38
15.01.22
130

Ռուս զինվորականներն ամբողջությամբ լքել են Ղազախստանը

Բոլոր 10 ինքնաթիռները` ՀԱՊԿ-ի ռուս խաղաղապահներով ժամանել են Ղազախստանից Իվանովոյի օդանավակայան: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Օդանավակայանում վերջին ինքնաթիռի վայրէջքից հետո հանդիսավոր միջոցառում է  անցկացվել ռուս դեսանտայինների համար, ովքեր պրոֆեսիոնալ կերպով կատարել են բոլոր առաջադրանքները։ Հանդիսավոր միտինգի ավարտին անձնակազմն իր տեխնիկայով ժամանել է մշտական ​​տեղակայման վայրեր։