Լրահոս
Արցախ
13:10
20.11.22
153

Ռուս խաղաղապահներն Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել

Img default alt hy

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում՝ 2022 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ։

«Մարտունու շրջանի Ավդուր գյուղի շրջակայքում Ադրբեջանի զինված ուժերի դիտակետից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա։ Գնդակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ հետաքննում է միջադեպը»,- ասվում է հաղորդագրության մեջ։