Լրահոս
Հայաստան
15:48
14.01.22
131

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարարի հետ

Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ: 

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։