Լրահոս
Սպորտ
18:10
19.08.22
104

Ռոնալդուին հրավիրելու գաղափարը շատ գրավիչ է, բայց մենք դեռ կապ չենք հաստատել. Վատցկե

Img default alt hy

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերն իրականացնելու հնարավորության մասին:

«Ես սիրում եմ Կրիշտիանու Ռոնալդուին: Նրան  հրավիրելու գաղափարը շատ գրավիչ է թվում, բայց մինչև այժմ մենք այդ տրանսֆերի համար կապ չենք հաստատել»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Վատցկեի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»:

Նախորդ մրցաշրջանում 37-ամյա Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: