Լրահոս
Սպորտ
18:15
06.01.23
100

Ռոնալդուի շնորհանդեսը դիտել է ավելի շատ մարդ, քան ԱԱ-2022-ի եզրափակիչը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շնորհանդեսը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբում դիտել է ավելի քան 3 միլիարդ մարդ: Իսկ Կատարում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը դիտել է 2 միլիարդ մարդ: 37-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսը ուղիղ եթերում ցուցադրել է ավելի քան 40 հեռուստաալիք:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել «Ալ Նասր», որի հետ կնքել է 2,5 տարվա պայմանագիր: Ռոնալդուի տարեկան աշխատավարձը կկազմի 200 միլիոն եվրո։