Լրահոս
Սպորտ
21:00
04.01.23
166

Ռոնալդուի պայմանագրում Նյուքասլ տեղափոխվելու մասին կետ չկա

Img default alt hy

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն հաստատել է, որ «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագրում չկա կետ, որի համաձայն հարձակվողը կտեղափոխվի անգլիական ակումբ, եթե թիմը մրցաշրջանի արդյունքներով հայտնվի Չեմպիոնների լիգայում:

«Մենք Կրիշտիանուին ամենալավն ենք մաղթում իր կարիերայի նոր փուլում, բայց մեր թիմի հետ կապված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- Armsport.am-ի փոխանցմամբ՝ Հաուի խոսքերն է փոխանցում լրագրող Բեն Ջեյքբսը:

Նշվում է, որ Ռոնալդուն պայմանագրի համաձայն կարող է բանակցություններ վարել ցանկացած թիմի հետ, որը կհայտնվի Չեմպիոնների լիգայում: 37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: