Լրահոս
Քաղաքական
12:16
22.08.22
346

Ռոբերտ Քոչարյանը մեկ շաբաթով մեկնել է Հայաստանից

Img default alt hy

«Yerevan.Today»-ը տեղեկացավ, որ օգոստոսի 21-ի երեկոյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է արտերկիր: Ի՞նչ նպատակով է մեկնել և ինչպե՞ս է մեկնել՝ հաշվի առնելով, որ նրա նկատմաբ կա դատարանի կողմից սահմանված սահմանահատման արգելք․ այս հարցերի պարզաբանման համար դիմեցինք ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին:

Բագրատ Միկոյանը մեր հարցերին ի պատասխան ասաց․

«Նախագահ Քոչարյանը նախօրեին մեկ շաբաթով մեկնել է Հայաստանից: Նախագահի փաստաբանական թիմը դիմել էր դատարանին՝ ստանալու մեկնելու թույլտվություն՝ օգտվելով այն հանգամանքից, որ նիստերի ընթացքում մեծ ընդմիջում կա մինչև սեպտեմբերի 20-ը։ Դատարանը թույլ է տվել բացակայել Հայաստանից օգոստոսի 22-29ը։ Նախագահ Քոչարյանն օգտվել է այդ հնարավորությունից և մեկնել։ Կվերադառնա օգոսոսի 29-ին»։

Այցելած երկրի և այցի նպատակի մասին լրատվամիջոցի հարցին գրասենյակի համակարգողը մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ այցը կրում է մասնավոր բնույթ։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, Բագրատ Միկոյանը պատասխանեց․

«Ո՛չ, նախագահ Քոչարյանը ՌԴ չի մեկնել, նա մեկնել է այլ երկիր»։