Լրահոս
Քաղաքական
12:40
25.03.23
247

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուն՝ նախագահի՝ Հայաստանից մեկնելու մասին

Img default alt hy

Լրատվամիջոցներից մեկը այսօր գրել էր, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով մեկնել է Հայաստանից: Yerevan.Today-ը երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանից մեկնաբանություն խնդրեց նախագահի՝ Հայաստանից բացակայության վերաբերյալ։

«Նախագահ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից, հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 18-ին, մինչև այդ, նախագահը կվերադառնա Հայաստան»,- պատասխանեց Բագրատ Միկոյանը։