Լրահոս
Արցախ
13:51
03.06.22
266

Ռիա Նովոստիի կողմից հրապարակված նյութերից մեկում ամբողջապես չի ներկայացվել իմ միտքը․ Արտակ Բեգլարյան

Img default alt hy

Արցախի  պետնախարար Արտակ Բեգլարյանը պարզաբանում է ներկայացրել Ռիա Նովոստիի հետ իր հարցազրույցի վերաբերյալ։

«Ռուսական Ռիա լրատվական գործակալությունը այսօր սկսեց հրապարակել հատվածներ օրեր առաջ ինձ հետ ունեցած ծավալուն հարցազրույցից: Հրապարակված նյութերից մեկում հետևյալ մեջբերումը ամբողջապես չի ներկայացրել իմ միտքը՝ թարգմանության տեխնիկական խնդիրներով պայմանավորված.

«Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ բանակցություններ են տարվում, շփումներ են իրականացվում, սակայն ներկայում տվյալ հարցում առաջընթաց չկա»:

Ահա նյութի հղումը՝ https://ria.ru/20220603/priznanie-1792775242.html...

Իրականում ես նկատի ունեի, որ Հայաստանի Հանրապետության հետ միշտ էլ շփումներ են իրականացվում Արցախի Հանրապետության ճանաչման հնարավորության շուրջ: Ուստի, կխնդրեի լրատվամիջոցներին այս պարզաբանումս հաշվի առնել տվյալ նյութը հրապարակելիս»,- ընգծել է պետնախարարը: