Լրահոս
Զինված ուժեր
12:15
15.01.22
94

ՌԴ ԶՈՒ ավելի քան 1500 տանկիստ մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնում, այդ թվում` ՀՀ-ում

Img default alt hy

ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի ավելի քան 1500 տանկիստ մարտական հրաձգության վարժանքներ է անցկացնում Հայաստանի ՌԴ ռազմաբազայի, ինչպես նաև Հարավային Օսիայի, Ղրիմի, Դաղստանի, Ադըղեայի, Ինգուշիայի և այլ տասնյակ զորամասերի զորավարժարաններում, հայտնում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը: 

Տանկիստները կրակային խնդիրները կատարում են մարտավարական խմբերում, որոնք նախատեսված են հակառակորդի պաշտպանության ճեղքման և հաջող հարձակման զարգացման համար: 

Տանկային մեխանիկ-վարորդները տանկերի վարելու վարժանքներ են կատարել «Տանկային բիաթլոն» դաշտային մրցույթի ընտրական փուլի շրջանակներում: 

Տանկային ստորաբաժանումները օրվա ցերեկային և գիշերային ժամերին մարտ վարելու և պաշտպանական մարտավարություն են մշակում: