Լրահոս
Միջազգային
22:45
07.08.25
144

ՌԴ-ում Իտալիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ–ն

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Սկոպան կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտնել են ՌԴ ԱԳՆ–ից:  

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում նշվում է, որ օգոստոսի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Սկոպան կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ իտալական տեղեկատվական տարածքում շարունակվող հակառուսական արշավի և պաշտոնական Հռոմի անհամաչափ արձագանքի համար՝ Իտալիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Ռուսաստանի դեմ ուղղված որոշ հայտարարությունների առնչությամբ: