Լրահոս
Հայաստան
17:26
20.04.22
461

ՌԴ նախագահն ու Նիկոլ Փաշինյանը վերջնական համաձայնության են եկել ոչ թե ԼՂ հարցի, այլ՝ ԼՂ անվտանգության հարցի շուրջ. կառավարությունը փոփոխության է ենթարկել պաշտոնական հաղորդագրությունը

Img default alt hy

Կառավարությունն այսօր հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումա, հանդիպում ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Կառավարության տարածած հաղորդագրությունում նշվում էր.

«ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդումն ու ակտիվ երկխոսությունը»:

«Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն», -ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ»։

Ժամեր անց, սակայն, կառավարությունը փոփոխության է ենթարկել պաշտոնական հաղորդագրությունը՝ ներկայացնելով հետևյալ տեսքով.

«ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդումն ու ակտիվ երկխոսությունը: «Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված Լեռնային Ղարաբաղի անվտանգության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ»։