Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:05
22.08.22
119

ՌԴ-ի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները երկարացվել են մինչև օգոստոսի 29-ը

Img default alt hy

«Ռոսավիացիա»-ն վերստին երկարացնում Է ՌԴ-ի կենտրոնական մասի և հարավի օդանավակայաններում թռիչքների արգելքը. այս անգամ մինչև օգոստոսի 29-ը: Այս մասին հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունում։

Փակ են մնում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները:

Դրանց աշխատանքի սահմանափակումները մտցվել են փետրվարի 24-ից՝ Ուկրաինայում ռազմական գործողությունն սկսվելու օրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: