Լրահոս
Քաղաքական
14:48
19.10.22
124

ՌԴ-ի անհաջողությունն ու պարտությունն ուղիղ ճանապարհ է լինելու Հայաստանի վիլայեթացման համար․ Շարմազանով

Img default alt hy

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

ՆԱՏՕ-ն ու Արևմուտքը որտեղ «քիթները խոթեցին» այդ երկրները կամ կործանվեցին,կամ մասնատվեցին։

Հայաստանի պաշտոնական քարոզչությունը վաղուց հակապետական է,հակասում է հայ-ռուսական դաշնակցային շահերին ու ծառայում է թուրք-նատօական շահերին։

Ժամանակին Նավալնիին եթեր տվեցին,ՀԱՊԿ-ին ինչ ասես ասեցին,հիմա էլ քարոզում են ՌԴ-ի ու Պուտինի պարտությունը ՆԱՏՕ-ի դեմ պայքարում։

Դուք ուղեղ ունե՞ք։

Հասկանու՞մ եք,որ ՌԴ-ի անհաջողության դեպքում դիմավորելու եք թուրքերին ,ու ոչ մի Արևմուտք ձեզ չի գալու փրկի։

Հայաստանի ու Արցախի ճակատագիրը որոշվում է նաև ՌԴ-ՆԱՏՕ հակամարտության ժամանակ Ուկրաինայում։

Կրկնում եմ՝ ՌԴ-ի անհաջողությունն ու պարտությունն ուղիղ ճանապարհ է լինելու Հայաստանի վիլայեթացման համար,այ կապիտուլյանտ անմեղսունակներ։

Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն որտեղ «քիթները խոթեցին» այդ երկրները կամ կործանվեցին,կամ մասնատվեցին։

Միշտ հիշեք. ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի «բայրաքթարներն» են հազարավոր հայորդիների սպանել,իսկ «ձեր սիրելի» Ոպկրաինան էլ Արցախի հարցում միշտ ունեցել է ադրբեջանամետ դիրքորոշում։

Արցախի հարցում Ուկրաինայի ու Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները նույնական են՝ պրոադրբեջանական։