Լրահոս
Միջազգային
16:20
22.02.22
288

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ համաձայնագրերը

Այսօր՝ փետրվարի 22-ին կայացած արտահերթ նիստում ՌԴ Դաշնային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել ու վավերացրել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրերը։

Դրանք ստորագրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտարարելով այդ երկու սուբյեկտների ինքնիշխանության և անկախության ճանաչման մասին։

Քվերարկության արդյունքները սենատորներն ընդունել են ծափողջյուններով։