Լրահոս
Քաղաքական
13:10
14.10.22
113

ՌԴ ԱԳՆ-ը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների քննարկումների մասին

Img default alt hy

Հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գծով միջոցառումների շրջանակներում կայացել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եռակողմ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

«Նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը։ Հաստատել են հավատարմությունը Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթների համալիր պահպանմանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Առարկայական քննարկվել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գծով, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։

«Առանձին ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջեւ խաղաղ պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել եռակողմ շփումները տարբեր մակարդակներում: