Լրահոս
12:10
20.11.22
150

ՌԴ 57-ամյա վարորդը՝ ոչ սթափ, բեռնատարով կողաշրջվել է, կա վիրավոր

Img default alt hy

Այսօր` նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի՝ 57-ամյա Վալերի Զոլոևը իր վարած DAF մակնիշի հեղուկ գազով կցորդիչով ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10 կմ հատվածում դուրս է եկել երթևեկեիլ գոտուց և կողաշրջվել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Զոլոևը տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության  փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։