-
Հասարակական
«Դոկտոր մահը» ուզում է «բարեկեցության մինի՞ստր» դառնալ. «Ինչ էլ փոխեն, նույն կեղտերն են մնալու»
23:1628.06.26 -
Քաղաքական
Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն. Սուրեն Սուրենյանց
22:3528.06.26 -
Քաղաքական
ՍԴ-ում աղմկոտ բացահայտումներ է անում «Հայաստան» դաշինքը. պետական ապարատը՝ ընդդեմ քաղաքական ուժերի
22:2028.06.26 -
Իրավական
Սրբազանի ազատությունը. «Եթե Աստված պատժիչ արդարությամբ գործեր, ոչ մեկս չէր մնա»
22:0828.06.26 -
Միջազգային
Գազայում ցեղասպանություն իրականացնողները պարտադիր պատասխանատվության կենթարկվեն․ Էրդողան
21:4528.06.26 -
Հասարակական
Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին․ Ավանեսյան
21:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Opel Zafira»-ն բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ վարորդը մահացել է
20:5728.06.26 -
Հասարակական
Ջրասուզակի ցավի ու երջանկության պահերը. Վահե Մելքոնյանից գաղտնիքներ չեն պահում ջրերը
20:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Hyundai Elantra»-ն վրաերթի է ենթարկել օտարեկրացի հետիոտնի․ նա տեղում մահացել է
19:5928.06.26 -
Քաղաքական
Ում ուզում, գցում են բանտ, նման բան երբեք չի եղել նախընտրական փուլում. Ժաննա Ալեքսանյան
19:0028.06.26 -
Հասարակական
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի դին
18:2528.06.26 -
Միջազգային
Իրանը զգուշացնում է. Հորմուզում ցանկացած միջամտություն կհանգեցնի լարվածության աճի
16:5328.06.26 -
Հասարակական
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. հունիսի 1-ից աճը կազմել է 17 սմ․ Լևոն Ազիզյան
16:4828.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների վիճարկման դիմումները
16:3028.06.26 -
Հասարակական
Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը
15:2028.06.26 -
Քաղաքական
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն․ Factor.am
14:2528.06.26 -
Միջազգային
Իսրայելը կորցրել է Միացյալ Նահանգների «հատուկ դաշնակցի» կարգավիճակը․ Politico
14:0428.06.26 -
Հասարակական
19-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
12:5028.06.26 -
Քաղաքական
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
12:3028.06.26 -
Քաղաքական
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
23:5427.06.26 -
Քաղաքական
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
22:3727.06.26 -
Իրավական
Աննախադեպ հետընտրական վիճակ՝ Հայաստանում. ՍԴ-ում պայքարում են «4-րդ տեղի» համար
21:1027.06.26 -
Հասարակական
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
20:5027.06.26 -
Քաղաքական
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
20:1027.06.26 -
Քաղաքական
Պետական բյուջեն՝ Փաշինյանի ձեռքի փո՞ղ. թանկարժեք շոուներ, բանակը քաղաքական գործիք դարձնելու փորձեր
19:5027.06.26 -
Միջազգային
ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել
19:3027.06.26 -
Հասարակական
Տղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում են
19:1227.06.26 -
Միջազգային
«Կիևի ռեժիմը ստանալու է իր պատիժը». Պետդումայի պատգամավորը՝ Զելենսկու սպառնալիքների մասին
17:2127.06.26 -
Միջազգային
Լարվածություն՝ Հորմուզում, թեժ իրավիճակ՝ Լիբանանում. խաղաղությունը չի՞ գալիս Մերձավոր Արևելք
16:3827.06.26 -
Հասարակական
Արարատն ու Վանաձորը ավելի կխոշորացվեն՝ դառնալով «մեգահամայնքներ». ո՞ր համայնքներն են ներառվելու այնտեղ
16:2027.06.26 -
Հասարակական
Երևանում «Nissan Sentra»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
16:0027.06.26 -
Միջազգային
Մինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության սխալների պատճառով․ «Bloomberg»
15:4927.06.26 -
Հասարակական
Զովունի-Եղվարդ ճանապարհին վթարային իրավիճակներ ստեղծած վարորդը հայտնաբերվել է
15:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ կնքված հակամարտության կարգավորման հուշագրի երկու կետ․ Մոհսեն Ռեզայի
14:5227.06.26 -
Միջազգային
Լեհաստանը մտադիր է դատարանի միջոցով պահանջել Գդանսկում ՌԴ նախկին գլխավոր հյուպատոսության շենքը
14:3727.06.26 -
Քաղաքական
Եղեք զգոն և չտրվեք քաղաքական գայթակղություններին. Արթուր Ղազինյանը՝ ՍԴ դատավորներին
14:1127.06.26 -
Հասարակական
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ․ ՀՖՖ
12:5227.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահացել է պայմանագրային զինծառայող. ՊՆ-ն մանրամասներ չի հայտնում
12:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Հնդկաստանը առևտրային համաձայնագրի համաձայնեցման վերջին փուլում են. Ռուբիո
12:1627.06.26 -
Միջազգային
Լեհաստանի նախկին վարչապետը Լվովի քաղաքապետին կոչ է արել ներողություն խնդրել Կաչինսկուց և Վարշավայից
12:0327.06.26 -
Հասարակական
Կապան-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է
11:4527.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կբացի նրա ռեսուրսների հասանելիությունը․ Լատվիայի վարչապետ
11:2427.06.26 -
Հասարակական
«FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա
11:1127.06.26 -
Հայաստան
CSI-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալներին
10:4927.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը սրվում է. ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ԱՄՆ օբյեկտներին
10:1727.06.26 -
Հասարակական
«Թատերականացված սպանություն»՝ 44-օրյա պատերազմի դաշտում. զոհված սպայի հայրը արդարություն է որոնում
10:0827.06.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»
09:5227.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»
09:4727.06.26 -
Մամուլի տեսություն
Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»
09:3327.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»
09:2527.06.26 -
Հասարակական
Ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
23:5326.06.26 -
Քաղաքական
Հիբրիդային խաչակրաց արշավանք՝ ազատ ընտրության կարգի դեմ. «Հայաստան»-ը ՍԴ-ում ներկայացրել է դիմումը
23:1226.06.26 -
Հասարակական
Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ
22:2826.06.26 -
Քաղաքական
Էս ծավալով անվստահություն Հայաստանի պատմության մեջ չի եղել. մարդիկ հավաքվել են ՍԴ-ի մոտ
22:1426.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական դժոխք՝ հայկական դրախտում. ալիևյան ստերը պայթեցնում են Արցախում վերաբնակեցվածները
21:4626.06.26 -
Իրավական
Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած Ջնդոյի Էդոյին 6 ամիս է՝ մեղադրանք չեն առաջադրում
21:1526.06.26 -
Իրավական
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
20:4926.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ալիևյան միֆերը պայթում են Արցախում. Բաքվի մեծ խաբեության հետքերով
20:3026.06.26 -
Տնտեսական
Հայ-ռուսական պղտորված ջրեր. 80 միլիոն դոլարի հայկական ձուկ այլևս չի մտնում ռուսական շուկա
20:1626.06.26 -
Հասարակական
Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան
20:0026.06.26 -
Հասարակական
Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
19:1626.06.26 -
Քաղաքական
Ռուբինյանը շոյված է, Սիմոնյանը սիրտ չունի. ՔՊ-ական թեժ կրքեր կամ նոր թելադրություն՝ Թուրքիայի՞ց
19:0226.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հենց իր գործողություններով ստեղծեց լեգիտիմության խնդիր. Արամ Վարդևանյան
18:0026.06.26 -
Հասարակական
Զինվորներին դարձրել են հանրության թիրախ. Գոհար Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
17:4926.06.26 -
Տարածաշրջան
Իրանը չի ջնջում իր հերոսների անունները՝ այդ թվում հայ. եկեղեցու զանգեր՝ պատերազմից հետո
17:4426.06.26 -
Իրավական
Ոստիկանության ծառայողը խոշտանգել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական և հոգեկան ցավ
17:2326.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմությունը մեծ հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց. շարունակվում է ՍԴ-ի նիստը
17:0726.06.26 -
Հասարակական
«Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է
16:5526.06.26 -
Հասարակական
Անվտանգությունը միայն ՀԱՊԿ-ից սառելը կամ ԵԱՏՄ-ն անընդհատ նսեմացնելը չէ. Վահագն Սարոյան
15:4726.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Զանգվածային հարձակում՝ Ռուսաստանի վրա. Պուտինը կենթարկվի՞ ճնշումներին
15:3026.06.26 -
Իրավական
Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
14:5226.06.26 -
Իրավական
ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
14:4126.06.26 -
Աշխարհ
Տուժած, անհետ կորած հայեր կան. ողբերգական երկրաշարժից հետո դեռ շոկի մեջ է Վենեսուելան
14:3526.06.26 -
Քաղաքական
Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան
14:1626.06.26 -
Իրավական
Գյումրու կալանավորված քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
13:3026.06.26 -
Հասարակական
Միքայել սրբազանի երկար սպասված վերադարձը՝ Գյումրի. արքեպիսկոպոսը զրուցել է կաթողիկոսի հետ
13:1426.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վեճ՝ ընտրության արդյունքների շուրջ. ՍԴ-ն քննում է ընդդիմության դիմումները
12:3026.06.26 -
Իրավական
ՍԴ-ում մեկնարկեց ընդդիմադիր ուժերի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը
11:3526.06.26 -
Հասարակական
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:2826.06.26 -
Հասարակական
Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն
11:1426.06.26 -
Մամուլի տեսություն
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող․ «Հրապարակ»
10:0626.06.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք»
10:0026.06.26 -
Մամուլի տեսություն
Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը․ «Հրապարակ»
09:4826.06.26 -
Մամուլի տեսություն
Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ»
09:4126.06.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ»
09:3826.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
23:5725.06.26 -
Հասարակական
Երևանում 27-ամյա վարորդը «Aicar»-ով բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր
23:2525.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը և Պարսից ծոցի երկրները մերժել են Հորմուզի նեղուցում տուրքեր սահմանելու հնարավորությունը
23:0025.06.26 -
Միջազգային
Պատերազմի վերքեր, լուռ վկաներ և չսպանված միտք՝ Թեհրանում. Իրանի անպարտելիության գաղտնիքը
22:4525.06.26 -
Միջազգային
Արաբական երկրները բարձրացնում են Իրանի հարվածների դիմաց փոխհատուցումներ ստանալու հարցը․ Ռուբիո
22:3025.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը Վենեսուելային կփոխանցի երկրաշարժից տուժած շրջանների արբանյակային լուսանկարները
22:1725.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Պուտինի մոտ էլ չի գնում, ԵԱՏՄ-ին էլ հեգնում է. Վաղը կարող է ծիրանը կտրի, յոնջա տեղը ցանի
21:1325.06.26 -
Հասարակական
Կապանում «Mercedes»-ը բախվել է կայանված «ՎԱԶ 2106»-ին, վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121»-ին․ կան վիրավորներ
21:0725.06.26 -
Իրավական
Ընտրախախտումների փաստեր է ներկայացնում Վարդևանյանը ՍԴ ճակատագրական նիստից առաջ
20:5825.06.26
Ռազմական փաստեր՝ հատուկ հանձնարարություններով իրավաբան դեսպանի համար
«168․am.»-ը գրում է․
««Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է նաև Ապրիլյան պատերազմին: Նա, մասնավորապես, կասկածի տակ է դրել Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Յուրի Խաչատուրովի պնդումը, թե Ադրբեջանն ինքն է 2016-ի ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում։
«Քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը շատ կարևոր ռազմավարական դիրքեր գրավեց և հետևաբար՝ չէր կարող խնդրողը լինել, որ կռիվը կանգնեցվի: Պաշտոնական տեղեկություն կա՞, որ Բաքուն պնդել է Մոսկվային, որ կռիվը կանգնեցնեն: Տեղեկություններ կան, որ ասել են՝ տարածքները խաղաղ կտան…
Թող ապացուցեն, որ Ալիևն է խնդրել ապրիլյան պատերազմը կանգնեցնել: Ես շատ ուրախ կլինեի, որ իրենք խնդրած լինեին, բայց փաստերը ոնց որ հակառակն են խոսում: Ես ուզում եմ, որ մենք չշարունակենք մեզ խաբել, Խաչատուրովը թող գա ասի, որ՝ ես Մոսկվայում էի, և ադրբեջանցիները աղաչում էին, որ կռիվը կանգներ…
Ապրիլյան պատերազմի ժամանակ Ալիևի բանակը 4 օրվա ընթացքում հաջողություններ է ունեցել, հաջողություն ունեցող կո՞ղմն է խնդրում դադարեցնել պատերազմը»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել է Էդմոն Մարուքյանը:
Հերթականությամբ անդրադառնանք նախկին ընդդիմադիր պատգամավորի, այժմ՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Է. Մարուքյանի մտքերին.
1. «Ադրբեջանը շատ կարևոր ռազմավարական դիրքեր գրավեց»,- ասել է Մարուքյանը:
Նախ՝ անկարևոր դիրքեր չկան, բայց դրանց կարևորության և ռազմավարական աստիճանը մասնագետների որոշելու հարցն է: Իսկ Էդմոն Մարուքյանը հաղորդման մեջ մի քանի անգամ շեշտեց, որ ինքը իրավաբան է, և ոչ թե ռազմական ոլորտի մասնագետ: Երկրորդ՝ Սերժ Սարգսյանը տարբեր առիթներով նշել է, որ Յուրի Խաչատուրովի հետ քննարկել են կորցրածը հետ բերելու և հակահարձակման հնարավորությունը և եկել են այն եզրահանգման, որ դրա հետևանքով մոտ 8 տասնյակ զոհ էինք ունենալու:
Այս դեպքում գերակա է համարվել զինվորի կյանքը: Նշենք, որ չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավել է 19 դիրք, մակերեսային միավորով արտահայտված՝ մոտ 400 հա:
2. «4 օրվա ընթացքում հաջողություններ է ունեցել, հաջողություն ունեցող կո՞ղմն է խնդրում դադարեցնել պատերազմը, Ադրբեջանը չէր կարող խնդրողը լիներ, որ կռիվը կանգնեցվի»,- շարունակել է Է. Մարուքյանը:
168.am-ը մեկ անգամ չէ, որ փաստերով անդրադարձել է Ապրիլյան պատերազմում ադրբեջանական կողմի հաջողությունների աստիճանին, և թե որքանով նրան կարելի է համարել հաղթած: Էդմոն Մարուքյանը իրավաբան է, ամեն դեպքում, ռազմական օպերացիաներից որոշակի փաստեր կներկայացնենք:
2016-ի ապրիլի 2-ին ՊԲ կողմից խոցված ադրբեջանական ուղղաթիռի ընկնելու վայրից առգրավված գույքից (թռիչքային քարտեզներ, օդաչուի պլանշետ, գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգ, ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետր, УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան, АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց, САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ ձայներիզներով, սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս, 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր, օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով) պարզ է դարձել, որ 2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցված ՄԻ-24G ուղղաթիռն էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանից իրականացրել էր թռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր» օդանավակայանում տարանցիկ վայրէջք կատարելով:
Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին և դրված թիրախները վկայում էին, որ անձնակազմին խնդիր էր առաջադրվել ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնել, մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր անգամ ցատկահրապարակ: Ավելին, Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված էր ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը:
Պաշտպանության նախարարությունում ռազմական փորձագետներին և լրագրողներին նույնիսկ ասել էին, որ հարձակողական օպերացիայի հրաման Ադրբեջանի ԶՈՒ-ն ստացել է դեռ 10 օր առաջ:
«Oդաչուների կողմից կիրառվող քարտեզը գաղտնիացված է, ինչը հետազոտելիս երևում է, որ օդաչուն թռիչքից առնվազն 1-2 օր առաջ ստացել է մարտական թռիչքներ իրականացնելու հանձնարարականներ, ինչն իր հերթին՝ հուշում է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից նման հրաման իջեցվել է 10 օր առաջ: Ինչևէ, մարտական քարտեզում նշված են հավանական հակառակորդի առաջնագիծը, ԼՂՀ տարածքում 9 նշանակետ՝ խորությունն առաջնագծից 3 կմ-ից մինչև 10 կմ:
Ամենահեռահար կետը Ֆիզուլի քաղաքի հարավ-արևելյան մասն է: Որպես օդաչու՝ կարող եմ ասել, որ տվյալ նշանակետերի կատարումը պետք է իրականացվեր հերթականությամբ` օրվա խնդրի կատարումից ելնելով:
Քարտեզը պատրաստված է մարտի 31-ին կամ ապրիլի 1-ին, որում նշված է Լյալյա-Իլյագի լեռան բարձունքը, որը գտնվում է ԼՂՀ տարածքում, դրա վրա նշված է ավիանշանառուի դիրքը և այդտեղից բանակային ավիացիայի կիրառման տարբերակները:
Հակառակորդը բանակային ավիացիային հրահանգել է պատրաստ լինել ամսի 1-2-ի գիշերը` բանակային ավիացիայի կիրառմամբ իրականացնելու հարձակողական գործողություններ` ԼՂՀ հարավ-արևելյան մասով:
Ցանկացած ռազմական մասնագետ սա կընդունի որպես իրողություն և կհասկանա, որ տվյալ կողմն իրականացրել է նախնական գործողությունների մշակում, օդաչուական անձնակազմի մարտական խնդիրների տեսակետով նախորոշում և նշանակետերի կոնկրետ ցուցում: Տվյալ խնդիրը կատարելիս հակառակորդի օդաչուն իրականացրել է թռիչք 54 նշանակետի ուղղությամբ:
Ունենք «սև արկղի» բացվածք, որի կտրվածքով կարող ենք ասել, որ օդաչուն թռիչքն իրականացրել է շատ լարված վիճակում, որի արդյունքում ունենալով կառավարվող հակատանկային միջոցներ, ոչ կառավարվող ցամաքային զորքերի դեմ կիրառվող միջոցներ, նա չի կիրառել դրանք, այլ կիրառել է միայն թնդանոթ, որի հեռահարությունը մինչև 1 կմ խորությամբ է:
Ընդ որում, կիրառելուց ձգանը պահած է եղել մոտավորապես 2 րոպե և այդ վիճակում էլ խոցվել է մեր տղաների կողմից»,- 2016-ին այս օրերին ռազմական լրագրողներին մանրամասնել էր ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, որն այսօր անցնում է հրթիռների հայտնի գործով և գտնվում է կալանքի տակ:
Մարտական գործողությունները բավականին թեժ են եղել ռազմաճակատի վերածված սահմանագծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Մասնագետների գնահատմամբ, հակառակորդը մտադրված էր հրադադարի գծի հյուսիսային և հարավային ուղղություններում ակտիվ մարտական գործողությունների արդյունքում տարրալուծել կենտրոնական պաշտպանական ուղղության ռազմական ուժերը, ինչը նրան չի հաջողվել:
Կարևոր գործողություններ են տեղի ունեցել նաև Ակնայի (Աղդամի) ուղղությամբ: Կենտրոնական հատվածում կուտակված թշնամական զորախումբը, որն ըստ մարտական պլանի` պետք է աշխատեր մարտական գործողությունների միայն երկրորդ օրվանից հետո, բավականին մեծ վտանգ է ներկայացրել:
Ըստ էության, հակառակորդը առաջնային խնդիր է ունեցել՝ հասնել դիրքային առավելության, իր հիմնական ուժերով անցնել պաշտպանության բնագիծը և գրավել Ակնան և ոչ միայն, որի հաջող իրականացումից հետո արդեն հակառակորդը կարող էր զարգացնել հարձակում Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ:
Սա տեղի չի ունեցել, հակառակորդին չի հաջողվել գրավել Ակնան, ինչպեսև Թալիշը, Ֆիզուլին, Մատաղիսը, Սեյսուլանը և այլն:
«Թարթառի գործով» անցնող և կտտանքների ենթարկված կապիտան Էլմար Ալլահվերդիևը պատմել էր, որ 2016թ․ Ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը Իլհամ Ալիևին զեկուցել է, թե «Սեյսուլան և Թալիշ գյուղերը «ազատագրված են», մինչդեռ իրականում դրանք հայկական վերահսկողության տակ են եղել և չեն վերցվել»:
«2017թ․ մայիսի դեպքերը («Թարթառի դեպքերը») հիմնականում կապ ունեին Ադրբեջանի նախագահին կեղծ տեղեկություններ տրամադրելու հետ, թե կատարվել է զանգվածային դավաճանություն, ինչի արդյունքում հակառակորդը հակագրոհ է իրականացրել և իր հսկողությանը վերադարձրել իբր ազատագրված Սեյսուլան և Թալիշ գյուղերը»,- ընդգծել էր Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումներից մեկի հետախուզական բաժինը ղեկավարած Ալլահվերդիևը՝ շարունակելով, որ Սեյսուլանի ուղղությամբ իրենք առանց աջակցության են մնացել:
Նրա խոսքով, «այստեղ հակառակորդի տարածք ներթափանցման խորությունը 400 մետր էր, և ոչ ինչպես Թալիշում՝ 7-8 կմ, դրա համար հաջողվել է իրեն հանել անձնակազմին»:
Ադրբեջանը 2016-ին գործի էր դրել տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են՝ «Սմերչ», «Կասիրգա», «Ուրագան», «Գրադլար», «ТОС-1А» («Սոլցեպյոկ»), իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ, МИ-24G հարվածային ուղղաթիռներ և այլն:
Ադրբեջանը գործողության մեջ էր դրել նաև իր էլիտար 052 (ՅԱՇՄԱ) հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները: Ռազմական ապացույցների առումով, թերևս, սահմանափակվենք այսքանով, եզրահանգումները թողնելով Էդմոն Մարուքյանին:
3.Էդմոն Մարուքյանը, որը նեղվում է, երբ Փաշինյանի իշխանության օրոք ավելի շատ հավատում են ադրբեջանական կողմի ասածներին, պնդում է, թե չկա պաշտոնական որևէ ապացույց, որ Ալիևն է խնդրել հրադադար:
Նախ՝ Սերժ Սարգսյանը և Յուրի Խաչատուրովը պետություն էին ներկայացնում, ըստ այդմ՝ սա պաշտոնական տեղեկություն է, երկրորդ՝ նրանց հայտարարությունը Կրեմլից չեն հերքել, ինչպես դա մի քանի անգամ արվել է Փաշինյանի դեպքում, երրորդ՝ դեռ ապրիլի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոչ էր անում դադարեցնել պատերազմը և հայտնում իր պատրաստակամությունը:
«Ելնելով խաղաղասիրությունից և հիմք ընդունելով միջազգային հանրության կոչերը, Ադրբեջանը որոշում է կայացրել միակողմանի դադարեցնել պատասխան ռազմական օպերացիաները: Իհարկե, փորձելու է ամրացնել գրաված տարածքները»,- նշվում էր Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:
Սա այն է, ինչ ասում էին Սերժ Սարգսյանը և Յուրի Խաչատուրովը:
Ի դեպ, իշխանությունները պնդում էին, թե իբր Յուրի Խաչատուրովը Մոսկվայում բանավոր պայմանավորվածություններ է ունեցել Արցախի հարցի համատեքստում, ինչը, սակայն, այդպես էլ չկարողացան ապացուցել:
2020թ. «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը ապրիլյան պատերազմի մասին «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմ էր պատրաստել: Հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում Յուրի Խաչատուրովի հետ զրույցից հատված էր ներկայացրել, որը դուրս էր մնացել ֆիլմից:
«Դնում եմ հատուկ այն լիբերաստների համար, ովքեր տարիներ շարունակ չեն դադարում ցեխ շպրտել գեներալի ուղղությամբ: …Ֆիլմից դուրս մնացած հատվածներ էլի կան, բայց առայժմ այս հատվածը ներկայացնում եմ, որ երևա թե ինչ կեղտոտ քարոզչություն են տարել բանակի, գեներալիտետի և ընդհանրապես՝ երեսուն տարեկան երիտասարդ պետության հանդեպ և ինչպես քանդեցին ամեն ինչ, որ անգլոսաքսոնական դարավոր երազանքը՝ մեծ թուրանական պետության կայացումը, իրականություն դարձնեն»,- գրել էր նա:
4. Քանի որ իրավաբան Էդմոն Մարուքյանը ապացույցներից էր պարբերաբար խոսում, թերևս, հարկ է հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ «2016 Ապրիլյան պատերազմը հրահրված էր Ռուսաստանի կողմից»: Ապրիլյան հանձնաժողով նրան, իհարկե, նպատակահարմար չհամարեցին կանչել, ամեն դեպքում, հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը ինչի հիման վրա էր նման եզրահանգման եկել՝ «ռադիոպերեխվատո՞վ» էր պատերազմից 2 օր առաջ իմացել, թե՞ միայն այն փաստը, որ ՌԴ-ն զինել է Ադրբեջանին, բավարար հիմք է համարվել նման պնդում անելու: Իսկ գուցե սա էլ զուտ քաղաքական հայտարարություն էր, եթե հաշվի առնենք, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հակառուսական քաղաքական պահանջներ էր առաջ քաշում:
Ի դեպ, Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի առթիվ իր հայտարարության մեջ այդ ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ըստ էության, հաստատել էր վերևում մեր բերած փաստերը՝ կապված Ադրբեջանի հաղթել-չհաղթելու հետ:
«2016թ․-ի այս օրը Ադրբեջանը ռազմաճակատի ողջ երկայնքով անցավ լայնածավալ հարձակման՝ փորձելով ճեղքել պաշտպանական գիծն ու ներխուժել Արցախի տարածք։ Դա, ըստ էության, բլից-կրիգի փորձ էր, այսինքն՝ Ադրբեջանը կայծակնային և անսպասելի հարձակմամբ փորձում էր մեկ գիշերվա ընթացքում շոշափելի արդյունքներ արձանագրել և զենքի ուժով լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը։ Փորձն այս, իհարկե, անմիջապես վիժեցվեց, քանի որ հայկական բանակի զինվորներն ու սպաները, ռազմաքաղաքական հրամատարությունը ոչ միայն կանգնեցրեցին ադրբեջանական հարձակումը, այլ նաև ետ մղեցին ագրեսորին՝ ստիպելով նահանջել և առերեսվել Պաշտպանական բանակի ցավոտ հարվածների հետ։
Ապրիլյան պատերազմը Հայաստանի նորագույն պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկն է, քանի որ դրա կրակներում դրսևորվեցին մեր զինվորների և սպաների հերոսությունն ու անձնուրացությունը, հանրության հասունությունն ու համախմբվածությունը։ Այսինքն, այդ ծանր օրերին մենք կարողացանք ցուցադրել մեր լավագույն որակները, ինչի շնորհիվ էլ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները հավասարվեցին հողին»,- հայտարարել էր նա:
Ինչպես ասում են՝ факты на лицо, պարզապես պետք է փնտրել և գտնել ընդդիմադիր Էդմոն Մարուքյանին…
-
22:35
28.06.26
Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն. Սուրեն Սուրենյանց
Կարդալ ավելին
-
22:20
28.06.26
ՍԴ-ում աղմկոտ բացահայտումներ է անում «Հայաստան» դաշինքը. պետական ապարատը՝ ընդդեմ քաղաքական ուժերի
Կարդալ ավելին
-
19:00
28.06.26
Ում ուզում, գցում են բանտ, նման բան երբեք չի եղել նախընտրական փուլում. Ժաննա Ալեքսանյան
Կարդալ ավելին
-
14:50
28.06.26
Մեզ ուղղակի ծաղրում են իրենց գոյություն չունեցող «խաղաղության» թատերական ներկայացմամբ․ Տաթևիկ Հայրապետյան
Կարդալ ավելին