Լրահոս
Հայաստան
13:43
12.01.22
131

Ռազմական ոստիկանությունը թույլ չի տալիս լրագրողներին գնալ Վերին Շորժա

Ռազմական ոստիկանությունը զորք է տեղակայել Վարդենիսից Այրք տանող ճանապարհահատվածի վրա և թույլ չի տալիս լրագրողներին գնալ Վերին Շորժա, Այրք:

Գեղարքունիքի մարզում գտնվող «Հայլուրի» թղթակիցները՝ Գայանե Բալայանն ու Նորայր Շարբաթյանը, հայտնվել են տեղեկատվական բլոկադայի մեջ:

Մեր թղթակիցը վստահ է, որ ամեն ինչ անում են՝ այդ գյուղերից տեղեկություն ստանալու հնարավորությունը սահմանափակելու համար: Այլապես, ճանապարհը փակ չէր լինի բացառապես լրագրողների առաջ:

Ըստ Գայանե Բալայանի՝ այդ գյուղերի բնակիչների տեղաշարժը սահմանափակված չէ: Վերին Շորժայում և Նորաբակում նախորդ գիշերվա կրակոցների ձայները պարզ լսվել են: