Լրահոս
Քաղաքական
22:00
23.08.22
92

«Քըլըչային տրամադրություն է». Անկախության հռչակագիրն ընդունողները սթափվելու կոչ են անում

Անկախության հռչակագրի տարեդարձն առիթ է դարձել, որ հավաքվեն, ինչպես իրենք են ասել, Հայաստանի երրորդ հանրապետության կայացման նախահայրերը:

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհրդի խորհրդանշանական նիստ:

Նախկին պատգամավորները լրագրողներին ասել են, որ հետևում են այսօրվա խորհրդարանի աշխատանքին, դժգոհ են, որ իրենց՝ այդքան փայփայած անկախությունը կորցնում ենք: