Լրահոս
Հասարակական
13:41
03.11.25
106

Քրիստափորի փողոցում փոփոխվում է երթևեկության կազմակերպումը

Img default alt hy

Նոյեմբերի 4-ից Քրիստափորի փողոցում՝ Խորենացու փողոցից եկող ուղղությամբ առկա լուսացույցները և «կանգ» գիծը կտեղափոխվեն 20 մ առաջ՝ դեպի Տրգրան Մեծի պողոտա,  հետիոտնային անցումը նույնպես կտեղափոխվի առաջ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

 Քրիստափորի փողոցից դեպի Տիգրան Մեծի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի նոր կառուցված անվտանգության կղզյակով՝ առանց լուսացուցային կարգավորման: