Լրահոս
Հասարակական
13:24
22.04.22
234

Քրգործ է հարուցված գործարքի մասով, բայց կատարվելիքը կատարվել է․ Արթուր Դավթյանը՝ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի մասին

Img default alt hy

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնում էր դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Նրա փոխանցմամբ՝ 2021թ․ ընթացքում բացահայտվել է ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ, 23 շարժական գույք։

Հանձնաժողովի ՔՊ-ական անդամ Արփի Դավոյանը գլխավոր դատախազին հարցել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի գործարքի մասին․

«Դուք ասել էիք՝ տարակուսած եք, թե ինչպես էր վաճառվել նախկին պաշտոնյայի՝ կալանքի տակ գտնվող գույքը: Ասել էիք նաև, որ քննիչը շտապել է և առանց դատախազին իրազեկելու, չսպասելով բողոքարկման ժամկետի ավարտին՝ գրություն է ուղարկել Կադաստրի կոմիտե:

Սա եթե Ձեզ մոտ տարակուսանք է առաջացրել, պատկերացրեք՝ մեզ մոտ ինչ է առաջացրել, ի՞նչ եղավ, որ այդպես եղավ»։

Դավթյանը պատասխանել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իրավիճակում ունեն ձևավորված հաստատուն պրակտիկայից տարբերվող այլ իրադրություն և նաև պարզել են, որ տեղի են ունեցել նաև գույքի հետ կապված գործարքներ, հիմքեր են առաջացել ստուգելու այդ հանգամանքները․

«Դրա համար ԱԱԾ Քննչական մարմնում այս պահի դրությամբ հարուցված է քրեական գործ՝ ՔՕ 308 հոդվածի հատկանիշներով, բայց արդեն կորսված իրավիճակ է․ կատարվելիքը կատարվել է»։