Լրահոս
Քաղաքական
11:39
22.10.22
97

ՔՊ-ում շատերը մեծ ախորժակ ունեն առաջիկայում ստեղծվելիք ներքին գործերի մեգանախարարի պաշտոնի համար

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրել է. «Չնայած ՔՊ-ում շատերը մեծ ախորժակ ունեն առաջիկայում ստեղծվելիք ներքին գործերի մեգանախարարի պաշտոնի համար, սակայն Փաշինյանը, ըստ իշխանական աղբյուրների, որոշել է նշանակել իր համերկրացի և ընկեր ոստիկանապետին` Վահե Ղազարյանին։

Նա ոչ միայն արդարացրել է Փաշինյանի հույսերը, այլև զարմանալիորեն ամենացածր հակառեյտինգն ունի` ի տարբերություն այդ պաշտոնին հավակնող այլ ՔՊ-ականների՝ Անդրանիկ Քոչարյանի, Ռոմանոս Պետրոսյանի, Հակոբ Սիմիդյանի։ ՆԳՆ հիմքում ոստիկանության և ԱԻՆ-ի միավորումն է, այլ կառույցներ ևս կան: Այս կառույցի ստեղծումը մի քանի անգամ հետաձգվել է։

Օրերս Փաշինյանի մոտ այս հարցով հերթական խորհրդակցությունն է կայացել, և ասում են, որ այն հաջորդ տարեսկզբին  կձևավորվի։ Ըստ ամենայնի, Ղազարյանի այսօրվա տեղակալներից մեկն էլ կնշանակվի ոստիկանապետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։