Լրահոս
Քաղաքական
14:09
29.10.25
120

ՔՊ-ն պնդում է, որ արտահերթի չեն գնա. «Փաստինֆո»

Img default alt hy

Ինտրիգներ մի փնտրեք, արտահերթի չենք գնում, գնում ենք հերթական ընտրությունների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Գրում է «Փաստինֆո»-ն:

«Մենք գնահատել ենք, որ արտահերթի կարիքը չկա։ Գնում ենք հերթական ընտրությունների։ Ինչ մնում է շտաբի ձևավորմանը, ապա դա այն բանի համար է, որ իշխանությունը առաջին անգամ ուզում է առանց ցայտնոտների, շտապողականության ճիշտ կազմակերպի իր աշխատանքը և որոշումը պայմանավորված է դրանով»,-ասաց նա։

Հարցին, թե բոլոր ընդդիմախոսներին կալանավորում եք, էլ շտաբը ձեր ինչին է պետք, եթե բոլոր ուժեղ մրցակիցները մինչև ընտրությունները բանտում են լինելու՝ Հարությունյանն արձագանքեց, թե սարկազմն ու հեգնանքը տեղին չէ։ «Մենք իրավական պետությունում ենք, ու ովքեր հանցանք են գործում՝ հայտնվում են համապատասխան տեղերում»։

Դիտարկմանը, թե ընդդիմադիրները գրառման համար կալանավորվում են, իսկ քանի իշխանական է խոսքի կամ գրառման համար կալանավորվել՝ Հարությունյանը պնդեց. «Մենք խոսքի համար չենք կալանավորում։ Գործադիրը կալանավորելու համար գործառույթ չունի»։