Լրահոս
Քաղաքական
13:37
30.10.24
223

ՔՊ-ական պատգամավորն ակնարկեց իրենց աշխատավարձը բարձրացնելու մասին

Img default alt hy

Հակակոռուպցիոն Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը լրագրողներին հայտնել էր 3 մլն դրամ աշխատավարձի մասին էր հայտնել, բացվածքն ունեք՝ խնդրում եմ ներկայացնեք, թե որքան է հավելումը։ Այս մասին 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարարին հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։

«Ես բարձր եմ գնահատում իրավապահ համակարգի աշխատանքը և համարում են այն արդյունավետ։ Կարծում, տրամաբանական է, որ բարձր են վարձատրվում։ Բայց ես հարց ունեմ ձեզ որպես նախարար ընդհանուր աշխատավարձերի տրամաբանության հիերարխիայի մասով, որովհետև խորհրդարանական երկրում այդ հիերարխիան կարծես խզված է։ Արդյոք նախարարությունում սա քննարկվել է։ Հարցս մի ընկալեք, որ ես ակնարկում եմ պատգամավորների աշխատավարձր բարձրացում կամ իրավապահ համակարգի աշխատավարձերի նվազեցում։ Պարզապես փիլիսոփայությունը այս աշխատավարձերի պետք է հասկանալ, խորհրդարանական երկրում ես տպավորություն ունեմ, որ սրանք խախտված են»,-ասաց Ղազարյանը։

Հովհաննսյանը նշեց, որ ֆինանսների նախարարությունը այս ուղղությամբ քաղաքականություն իրականացնող մարմին չէ։ «Ես դրա մասնագետը չեմ ու իմ դիտարկումները կլինեն սիրողական, իսկ սիրողական մակարդակի պատասխանից ես կցանկանայի խուսափել»,-ասաց նա ընդգծելով, որ աշխատավարձերի հարցը պետք է քննարկման ներկայացվի։

«Հստակ է, որ եթե մի տեղ մի բան փոխվում է՝ դա շղթայական ռեակցիա է առաջացնում։ Կարծում եմ, այստեղ ավելի զգույշ պետք է մոտենալ»։