Լրահոս
Հայաստան
10:52
14.01.22
5 878

ՔՊ-ական պատգամավորի ավելորդ ոգևորությունը՝ ավելորդ բառում

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքում կիսվել է իրենց ներկայացրած նախագծերից մեկով, ըստ որի շրջանառության մեջ է դրվել Ազգային ժողովի պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի և Արմեն Խաչատրյանի կողմից ներկայացված «Փրկարար ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Ուշագրավը պատգամավորի մեկնաբանությունն է․

«Սա մեկ. Այ սենց հերթով, շարքով, հստակեցված բովանդակությամբ, ամուր հիմքեր ստեղծող փոփոխություններն առվելու են, առանց շտապողականության, ավելնորդ էմոցիաների և պաթոսի»,- գրել է նա՝ թույլ տալով ուղղագրական կոպիտ սխալներ և միայն կարճ ժամանակ անց է խմբագրել գրածը՝ հեռացնելով  ավելորդ բառի ավելորդ տառը, իսկ արվել բայի ռ տառը դարձրել է ր։