Լրահոս
Հասարակական
13:49
31.01.22
714

Քոչարյանը որպես Արցախի ղեկավար հաղթել է պատերազմում․ Այլընտրանքային նախագծեր խումբ

Img default alt hy

Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը որպես Արցախի ղեկավար հաղթել է պատերազմում, իսկ որպես Հայաստանի նախագահ՝ արել ամեն ինչ՝ խաղաղության հասնելու համար, գրում է Այլընտրանքային նախագծեր խումբը։

«Պաշտոնավարման սկզբնական փուլում ստացել է քիվեսթյան համաձայնագիր, որը ենթադրում էր վերջնական խաղաղություն և Արցախի անկախություն։ Քի Վեսթի փաստաթուղթը տապալվել է վերջին պահին՝ Հեյդար Ալիևի պատճառով։ 

Պաշտոնավարման վերջում Քոչարյանը ստացել է Մադրիդյան սկզբունքները, որոնցով ենթադրվում էր խաղաղության մեծ ճանապարհային քարտեզ և Արցախի վերջնական կարգավիճակի որոշում՝ բնակչության ազատ կամարտահայտման միջոցով։ 

Պաշտոնավարման տասը տարիների ընթացքում 1998-2008 թթ. թշնամու գործողությունների ընթացքում հայկական կողմը տվել է 92 զոհ՝ տասը տարում։ Ադրբեջանական տարբեր աղբյուրների համադրմամբ՝ հակառակորդը՝ մոտ 500։ Սա է կոչվում խաղաղություն պարտադրել և խաղաղության ձգտել»։