Լրահոս
Տնտեսական
20:20
13.10.22
121

Քննարկվել են Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող աջակցությանն առնչվող հարցեր

Img default alt hy

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեի, տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Կուն Դավիդսեի և Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Համաշխարհային բանկի խումբ համագործակցության օրակարգային հարցերն ու գործընկերային հարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները, այդ թվում՝ Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող աջակցությանն առնչվող հարցեր: