Լրահոս
Իրավական
16:00
31.10.24
382

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավշարում կատվին տանջամահ անելու դեպքից (տեսանյութ)

Img default alt hy

Կատվի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու համար մեղադրանք է ներկայացվել Ավշար բնակավայրի՝ ավելի վաղ ձերբակալված 51-ամյա բնակչին։ Այս մասին հայտարարություն է տարածել Քննչական կոմիտեն:

Վերջինս ընդունել է իր կողմից նման արարք կատարելու փաստը, հայտնել, որ զղջում է դրա համար։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և անձն ազատ է արձակվել արգելանքից։