Լրահոս
Շոու բիզնես
15:54
10.02.22
267

Քիմ Քարդաշյանը հայտնել է Քանյե Ուեսթից բաժանվելու պատճառը

Img default alt hy

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երեխաների հետ նկարվել է «Vogue»-ի շապիկի համար և անկեղծ հարցազրույց է տվել ամուսնալուծության և ապագայի ծրագրերի մասին։

«Ես երեխաներիս մոտ պետք է ամենաշատն աջակցեմ նախկին ամուսնուս։ Ես երկար ժամանակ այլ մարդկանց եմ երջանկացրել, իսկ վերջին երկու տարիների ընթացքում որոշում եմ կայացրել երջանկացնել ինձ։ Նույնիսկ եթե այդ փոփոխություններն ինձ ամուսնալուծության են հանեցրել, ես ազնիվ եմ մնացել ինքս իմ առաջ։ Հինգերորդ տեսնամյակը քեզ ընտրելու ժամանակն է»,- ամսագրի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քարդաշյանը։

41-ամյա Քարդաշյանը պատմել է, թե ինչով է զբաղվելու առաջիկա տասնամյակում։

«Ես լավ եմ սնվելու։ Զբաղվելու եմ սպորտով։ Ուրախանալու եմ, ավելի շատ ժամանակ անցկացնելու երեխաներիս և սիրելի մարդկանց հետ։ Մի կողմ եմ դնելու հեռախոսը»,- խոստացել է նա։

Համարի թողարկումից հետո Քանյե Ուեսթը լուսանկարները հրապարակել է իր էջում՝ գրելով։

«Աստված իմ, խնդրում եմ, ինձ վերադարձու ընտանիքս»։