Լրահոս
Սպորտ
10:37
22.11.22
138

Քաթարում գարեջուր փնտրող երկրպագուները հայտնվել են Շեյխի պալատում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Քաթարում բրիտանացի 2 երկրպագուներ գարեջուր են փնտրել և հայտնվել են Շեյխի պալատում երեկույթի ժամանակ: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է TalkSport-ը։

Ալեքս անունով երկրպագուի խոսքերով՝ շաբաթ օրը՝ նոյեմբերի 19-ի երեկոյան, նա ընկերոջ հետ գնացել է գարեջուր փնտրելու և հանդիպել երկու կատարցիների, ովքեր հայտնել են, որ ալկոհոլ ունեն:

«Մենք թռանք նրա Toyota Land Cruiser մեքենան և քիչ հետո հայտնվեցինք մեծ պալատում: Մենք բակում էինք, և նա մեզ ցույց տվեց իր կապիկներին և էկզոտիկ թռչուններին, դա խելագարություն էր»,- կիսվել են երկրպագուները:

Ավելի ուշ նրանք իրենց սոցիալական ցանցերում կիսվել են կադրերով։ Մի լուսանկարում երկու բրիտանացիներ երևում են երկար տոբա հագած կատարցիներով շրջապատված, իսկ մյուսում երկրպագուներից մեկը շոյում է առյուծի ձագին։

«Անցած գիշեր մենք հանդիպեցինք շեյխի որդիներից մեկին, նա մեզ տարավ պալատ և ցույց տվեց, որ առյուծներ ունի և ամեն ինչ»,- գրել է երկրորդ զբոսաշրջիկը։

Ավելի վաղ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ), Քաթարի ճնշման ներքո, առաջնության ընթացքում արգելել էր գարեջրի վաճառքը մարզադաշտերում։ Նշվել է, որ այս որոշումն ընդունվել է հասարակական վայրերում ալկոհոլ օգտագործելու վերաբերյալ խիստ օրենքների հետ կապված։