Լրահոս
Հայաստան
11:19
14.01.22
2 311

Քարաթափման հետևանքով հսկայական քարերը թափվել են ճանապարհով երթևեկող Opel-ի վրա. կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: 

Ժամը 14:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 56-ամյա Գևորգ Ռամազյանը Opel  Astra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում ընթանալիս է եղել, երբ հսկայական քարաբեկորները քարաթափման հետևանքով ընկել են ավտոմեքենայի վրա:

Դեպքի վայրից Գագիկ Շամշյանը հայտնում է, որ քարաթափման հետևանքով ուղևոր, Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Պավլիկ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն: