Լրահոս
Հասարակական
20:42
22.02.22
399

Քանի հայ գերի կա Ադրբեջանի բանտում. ի՞նչ է անում պետությունը նրանց վերադարձի համար

Հաագայում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը անցած տարի դեկտեմբերի 8-ին հավասարության նշան էր դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հայցի ապահովման միջոց կիրառելով նաև ՀՀ-ի նկատմամբ, այդպիսով` մերժելով Ադրբեջանում գտնվող հայ գերիներին ազատ արձակել։ 

«Oragir.news»-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասել է, որ այդ որոշումից հետո այլ գործընթացներ կան, բայց մենք բավարարում չենք ունեցել։ 

Ըստ Սահակյանի` այս պահին, պաշտոնական տվյալներով՝ Բաքվի բանտում կա 38 գերի, ոչ պաշտոնական տվյալներով` ևս 80 հոգի։ 

«Ընթացող դատավարություններ կան, բայց չեմ կարծում, որ նոր ատյանի են այս խնդրով դիմելու։ Մենք առնվազն նման միջոցներ չունենք` անհատական գանգատի շրջանակում, պետությունն էլ`չեմ կարծում»,- ասել է իրավապաշտպանը։ 

Հաագայում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը Հայաստանից պահանջել էր կանխել խտրականության որոշ դրսևորումներ ադրբեջանցիների հանդեպ։ Ադրբեջանից ևս պահանջել էր կանխել հենց պաշտոնյաների ներգրավվածությամբ խտրականությունը հայերի նկատմամբ։