Լրահոս
Քաղաքական
22:40
13.04.23
187

Քանի դեռ այս խունտան զավթած պահում է իշխանությունը, արդարադատության ակնկալիք չունենք․ Նաիրա Մելիքյան

Img default alt hy

«Քանի դեռ այս խունտան զավթած պահում է իշխանությունը, արդարադատության ակնկալիք չունենք։ Դա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք պայքարելուց»,- ՔԿ-ի դիմաց նստացույցի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։

Անդրադառնալով զոհված զինծառայողների ծնողների քաղաքականություն մտնելու լուրերին, Մելիքյանը պատասխանեց․

«Այն դահիճները, որոնք մորթել են իմ երեխային և 5000 երեխաներին, վերջապես պետք է հեռացվեն և պատժվեն։ Այդ մասով, այո, մենք մտել ենք քաղաքականություն և պայքարում ենք, որպեսզի հեռացվեն սրանք, դադարի մեր սուվերեն տարածքից ժամ առ ժամ հանձնվելու խայտառակությունը և պետական դավաճանները ենթարկվեն պատասխանատվության։ Հետևաբար հայտարարում եմ, այո, մտել ենք քաղաքականություն և ունենք ամբիցիա՝ դահիճներին պատասխանատվության ենթարկելու»։