Լրահոս
Հասարակական
21:30
07.04.23
240

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Img default alt hy

Ապրիլի 7-ին, ժամը 17։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։ Հայտնում են Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները կանխել են Է․ Մ․-ի (ծնված 1984 թ․) ինքնասպանության փորձը։