Լրահոս
Տարածաշրջան
22:40
26.10.24
183

Քաղաքացիական պատերազմի վտանգ՝ ընտրություններից հետո՞. թեժ է Վրաստանում

Վրաստանն այսօր նոր խորհրդարան է ընտրել: Լարված մթնոլորտում անցած քվեարկությունը մոտ 40 րոպե առաջ է ավարտվել: Ընտրատեղամասերը փակվելուց մետ երկու ժամ առաջ «Վրացական երազանքի» նախընտրական շտաբի ղեկավարը՝ վարաչապետ  Իրակլի Կոբախիձեն, հայտարարել է, որ իր կուսակցության համոզիչ հաղթանակը մեծ առավելությամբ արդեն երաշխավորված է, բայց իրենք  ավելի մեծ  հավակնություններ ունեն.  ցանկանում են ստանալ սահմանադրական մեծամասնություն:  

Ընդդիմադիր ուժերն էլ արդեն տոնում են իրենց հաղթանակը: Այս իրավիճակում, ըստ բազմաթիվ վերլուծաբանների, չեն բացառվում  հետընտրական բախումները, որոնցով ուղեկցվել է նաև քվեարկությունը: