Լրահոս
Աշխարհ
18:15
27.03.23
117

Քաբուլում պայթյուն Է տեղի ունեցել ԱԳՆ-ի շենքի մոտ. կան զոհեր

Img default alt hy

Քաբուլում պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի Արտաքին գործերի նախարարության շենքից ոչ հեռու: Միջադեպի հետևանքով զոհվել Է առնվազն երկու մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել է Emergency միջազգային բժշկական կազմակերպությունը։

Կազմակերպության տվյալներով՝ հիվանդանոց Է տեղափոխվել նաև 12-ից ոչ պակաս տուժած, նրանց թվում՝ մեկ երեխա։ Տեղական վարչակազմի ներկայացուցիչները, որոնք նշանակվել են «Թալիբան» շարժման կողմից, Քաբուլում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունն առայժմ  չեն մեկնաբանել: