Լրահոս
Սպորտ
17:30
21.08.22
105

«Փյունիկ»-ին է միացել 31-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Ռոման Կարասյուկը

Img default alt hy

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 31-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Ռոման Կարասյուկը:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կարասյուկը նախկինում հանդես է եկել ուկրաինական «Վոլինում», «Ստալում», «Վերեսում» և հունգարական «Քիշվարդայում»։ Ուկրաինացի ֆուտբոլիստի վերջին թիմը Լվովի «Ռուխն» էր:

2007-10թթ. Կարասյուկը հանդես է եկել նաև Ուկրաինայի Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականներում։

Ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքն, ըստ Transfermarkt.com կայքի, գնահատվում է 400 հազար եվրո։