Լրահոս
Սպորտ
13:47
24.08.22
92

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնները բանակում ծառայելու տարկետում կստանան

Img default alt hy

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնները, որոնք Հայաստանի քաղաքացիություն են ստացել երկրի դրոշի ներքո մարզական միջոցառումներին մասնակցելու համար, զինվորական ծառայության տարկետման իրավունք կստանան։ Օգոստոսի 24-ին համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։

Ներկա պահին տարկետման իրավունքից կարող են օգտվել նաև օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերի այլ մարզիկներ։